Վարանդայում այսօր հայտնաբերվել է 2 զինծառայողի աճյուն - RadioVan.fm

Онлайн

Վարանդայում այսօր հայտնաբերվել է 2 զինծառայողի աճյուն

2021-09-07 19:01 , Общество, 688

Վարանդայում այսօր հայտնաբերվել է 2 զինծառայողի աճյուն

Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում այսօր իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերելէևս 2 հայ զինծառայողի աճյուն:

Արցախի Հանրապետության ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից (ԱԻՊԾ) նշում են, որ նրանց ինքնությունը կհաստատվի ՀՀ-ում՝ դատաբժշկական փորձաքննությունից հետո:

Ընդգծվում է, որ զինադադարից հետո՝ անցած 10 ամիսների ընթացքում, Արցախի գրավյալ տարածքներում իրականացված որոնումների արդյունքում փրկարարական ջոկատները հայտնաբերել և տարհանել են ընդհանուր 1659 աճյուն, որոնց թվում նաև քաղաքացիական անձինք են:

Գերատեսչության փոխանցմամբ՝ որոնումների առաջիկա ուղղությունների և արդյունքների մասին կտրամադրեն հավելյալ տեղեկություն։

Лента

Рекомендуем посмотреть