Covid19-ի կանխարգելման պահանջները խախտող տնտեսվարողները նախ զգուշացվում են, ապա տուգանվում՝ 100-300 հազար դրամով - RadioVan.fm

Онлайн

Covid19-ի կանխարգելման պահանջները խախտող տնտեսվարողները նախ զգուշացվում են, ապա տուգանվում՝ 100-300 հազար դրամով

2021-09-07 19:08 , Общество, 933

Covid19-ի կանխարգելման պահանջները խախտող տնտեսվարողները նախ զգուշացվում են, ապա տուգանվում՝ 100-300 հազար դրամով

Այսօր ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի (ՍԱՏՄ) Երևանի կենտրոնի տեսուչները շարունակել են նոր կորոնավիրուսային հիվանդության (Covid-19) դեմ պայքարի նորմերը ստուգել մայրաքաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի իրացման ցանցում:

Տեսչական մարմնից հայտնում են, որ կրկնայցերը դրական արդյունք են արձանագրել, խախտումներ չեն հայտնաբերվել:

Ստուգայցերը շարունակվելու են:

Հիշեցվում է, որ կորոնավարակի կանխարգելման համար սահմանված հիմնական պահանջներն են՝

-աշխատակիցներն ու գնորդները պետք է կրեն դիմակ,

-պահեն սոցիալական հեռավորություն,

-խանութներում պետք է հասանելի տեղում լինեն ձեռքերի ախտահանիչներ,

-մակերեսները պետք է պարբերաբար ախտահանվեն, ունենան ախտահանման ու ջերմաչափման գրանցամատյաններ:

Հիշեցվում է՝ խախտումների արձանագրման դեպքում տնտեսավարողը նախազգուշացվում է, դրանց կրկնվելու դեպքում՝ կգործի վարչական պատասխանատվության «տուգանք» միջոցը՝ 100-ից 300 հազար դրամի չափով:

Лента

Рекомендуем посмотреть