Վարանդայում այսօր հայտնաբերվել է 1 զինծառայողի աճյուն - RadioVan.fm

Онлайн

Վարանդայում այսօր հայտնաբերվել է 1 զինծառայողի աճյուն

2021-09-09 15:25 , Общество, 1253

Վարանդայում այսօր հայտնաբերվել է 1 զինծառայողի աճյուն

Զոհված զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքները փրկարարական մեկ ջոկատով այսօր իրականացվել է Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում: Հայտնաբերվել է ևս մեկ հայ զինծառայողի աճյուն:

Արցախի Հանրապետության ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից (ԱԻՊԾ) նշում են, Նրա ինքնությունը կհաստատվի դատաբաժշկական փորձաքննությունից հետո:

Նշվում է, որ զինադադարից հետո Արցախի գրավյալ տարածքներում իրականացված որոնումների արդյունքում փրկարարական ջոկատները հայտնաբերել և տարհանել են ընդհանուր 1660 աճյուն, որոնց թվում նաև քաղաքացիական անձինք են:

Որոնումների առաջիկա ուղղությունների և արդյունքների մասին գերատեսչությունը կտրամադրի հավելյալ տեղեկություն։

Лента

Рекомендуем посмотреть