Ընտանի շների համար Երևանում հատուկ զբոսայգիներ կստեղծվեն - RadioVan.fm

Онлайн

Ընտանի շների համար Երևանում հատուկ զբոսայգիներ կստեղծվեն  

2021-09-13 14:33 , Политика, 189

Ընտանի շների համար Երևանում հատուկ զբոսայգիներ կստեղծվեն

Երևանի բոլոր վարչական շրջաններում ընտանի շների համար կստեղծվեն հատուկ զբոսայգիներ: Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի «Սիրո և հավատի» այգում, ինչպես նաև Օղակաձև զբոսայգու 6-րդ հատվածում շների առանձնացված զբոսայգիները պատրաստ կլինեն արդեն այս տարի:

«Նպատակն այն է, որ շուն պահող մարդիկ ունենան առանձնացված հատված, որտեղ կարող են իրենց շներին տանել զբոսանքի՝ առանց անհարմարություն պատճառելու ոչ միայն այլ մարդկանց, այլ նաև իրենց: Գիտեք, որ շատ տարածքներում, այդ թվում՝ զբոսայգիների խոտածածկ տարածքներում, խաղահրապարակների հարևանությամբ շների զբոսանքն արգելված է, և մենք հաճախ ենք ստանում շուն պահող քաղաքացիների արդարացի բողոքը»,-ասել է Երևանի քաղաքապետի տեղակալ Գայանե Մելքոմ Մելքոմյանը՝ նշելով, որ այդ զբոսայգիների կառուցման հնարավոր լավագույն տարբերակը ստանալու համար համագործակցում են մասնագետների, շնասերների հետ։

Նշվում է, որ զբոսայգիներում հարմարավետ պայմաններ կստեղծվեն ինչպես շների զբոսանքի, այնպես էլ վարժանքների համար, փոքր և խոշոր շների համար նախատեսված տարածքները կլինեն առանձնացված:

Տեղեկացվում է, որ Ծրագրի առաջին փուլն իրականացվում է ռուսաստանաբնակ գործարար Սոս Մարտիրոսյանի աջակցությամբ:

Лента

Рекомендуем посмотреть