Սլովակիայի ընկերություններից մեկը բանակցում է Մեծամորի ատոմակայանի արդիականացման գործում մասնակցություն ունենալու համար․ Կորչոկ - RadioVan.fm

Онлайн

Սլովակիայի ընկերություններից մեկը բանակցում է Մեծամորի ատոմակայանի արդիականացման գործում մասնակցություն ունենալու համար․ Կորչոկ

2021-09-14 15:53 , Политика, 1353

Սլովակիայի ընկերություններից մեկը բանակցում է Մեծամորի ատոմակայանի արդիականացման գործում մասնակցություն ունենալու համար․ Կորչոկ

«Ես այստեղ եմ վերահաստատելու աճող դինամիկան Հայաստանի ու Սլովակիայի հարաբերությունների միջև, որը պետք է ինտենսիվացնել։ Կասկած չկա, որ մեծ պոտենցիալ ներուժ գոյություն ունի Հայաստանի և Սլովակիայի հարաբերություններում, մասնավորապես տնտեսական ուղղությամբ»,-այս մասին այսօր ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպումից հետո համատեղ հայտարարության ժամանակ ասաց Սլովակիայի արտաքին գործերի (ԱԳ) նախարար Իվան Կորչոկը՝ կարևորելով Սլովակիայի կողմից Երևանում դեսպանատան հիմնումն ու բացումը նախորդ տարվա փետրվարին։

«Մենք տնտեսական համագործակցության ներուժ ունենք։ Նախորդ տարի առևտրաշրջանառության որոշակի աճ տեղի ունեցավ թվերի և վիճակագրության մեջ, բայց մենք պետք է դա գերազանցենք»,- ասաց Սլովակիայի արտգործնախարարը՝ հավելելով, որ դրանից շահելու են հայ և սլովակ ժողովուրդները, քանի որ նրանք ուզում են շոշափելի արդյունքներ, աշխատատեղեր, նոր հնարավորություններ իրենց ընկերությունների համար։

Էներգետիկայի սեկտորը, նախարարի խոսքերով, շատ խոստումնալից է համագործակցության առումով։

«Սլովակիայում կա ընկերություն, որը հետաքրքրված է ու այժմ բանակցում է իր մասնակցությունն ունենալու համար Մեծամորի ատոմակայանի արդիականացման գործում»,-ասաց Կորչոկը՝ նշելով, որ հնարավորություններ կան նաև գյուղատնտեսության, զբոսաշրջության, ժամանակակից տեխնոլոգիաներ, կանաչ էներգետիկայի ոլորտներում։

Հայաստանի և Սլովակիայի ԱԳ նախարարների մամուլի համար համատեղ հայտարարության մանրամասները՝ տեսանյութում։

Հիշեցնենք՝ այսօր մեկնարկել է Սլովակիայի արտաքին գործերի նախարար Իվան Կորչոկի պաշտոնական այցը Երևան: ՀՀ ԱԳ նախարարի ուղեկցությամբ Կորչոկն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին: Այնուհետ տեղի է ունեցել Հայաստանի և Սլովակիայի ԱԳ նախարարների հանդիպումը ընդլայնված կազմով, որին հաջորդել է համատեղ մամուլի հայտարարությունը։ Արարատ Միրզոյանը ողջունելով Սլովակիայի իր պաշտոնակցի այցը Երևան, նշել է, որ առկա բարձր մակարդակով տարվող քաղաքական երկխոսությունից զատ դեռևս չիրացված հսկայական ներուժ կա։ Ընդգծվել է Ադրբեջանի կողմից սադրիչ գործողությունների՝ Հայաստանի Հանրապետության տարածք ներթափանցելու մասին, մատնանշվել է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի շուրջ խաղաղ բանակցությունների շարունակության անհրաժեշտությունը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում։

Лента

Рекомендуем посмотреть