Աշակերտներին կսովորեցնեն, թե ինչպես ծախսել 100 դրամը. կրթական գերատեսչությունը պատասխանում է 21-րդ դարի մարտահրավերներին - RadioVan.fm

Онлайн

Աշակերտներին կսովորեցնեն, թե ինչպես ծախսել 100 դրամը. կրթական գերատեսչությունը պատասխանում է 21-րդ դարի մարտահրավերներին

2017-04-18 16:20 , Общество, 1084

Աշակերտներին կսովորեցնեն, թե ինչպես ծախսել 100 դրամը. կրթական գերատեսչությունը պատասխանում է 21-րդ դարի մարտահրավերներին

Այս տարվա սեպտեմբեր ամսից ՀՀ հանրակրթական դպրոցներում ձեռնարկատիրական կրթություն կներդրվի: Այդ մասին հուշագիրը ստորագրվել է այսօր՝ ՀՀ կրթության և գիտության նախարարության՝ ի դեմս նախարար Լևոն Մկրտչյանի, և «Հայաստանի պատանեկան նվաճումներ» կազմակերպության՝ ի դեմս կազմակերպության տնօրեն Արմինե Հովհաննիսյանի, միջև:

«Երբ երեխան ստանա իր առաջին 100 դրամը, պետք է իմանա` ինչպես այն ծախսել, և շատ կարևոր է, որ մենք երեխային հասկացնենք` դրամը միջոց է, ոչ թե նպատակ: Երեխան պետք է սովորի, որ ապագայում իր ստացած գումարը օգտագործի ոչ միայն սեփական, այլ նաև հանրային օգտակարության համար: Առհասարակ, սկսած փոքր տարիքից` երեխայի մեջ պետք է ճիշտ վերաբերմունք դաստիարակվի դրամի, կապիտալի, ձեռնարկատիրության նկատմամբ»,- նշել է նախարար Լևոն Մկրտչյանը` հավելելով, որ նման դաստիարակությունն ինչ-որ կերպ պատասխան է 21-րդ դարի մարտահրավերներին: «Եթե ծրագիրը հաջողի, դպրոցներում կունենանք բիզնես մտածողություն և սոցիալական պատասխանատվություն կրող աշակերտներ»,-ասել է նա:

«Շատ կարևոր է, որ երեխան հասկանա` ինչ է նշանակում կորպորատիվ սոցիալական պատասխանատվություն և որ շահույթի մի բաժինը պետք է օգտագործել համայնքային աշխաատանքների մեջ»,-շեշտել է «Հայաստանի պատանեկան նվաճումներ» կազմակերպության տնօրեն Արմինե Հովհաննիսյանը:

Ձեռնարկատիրական կրթությունը (4 տարի տևողությամբ. ներդրման սկիզբը` սեպտեմբեր, 2017, ավարտը` սեպտեմբեր, 2020) նոր դասաժամի ավելացում չի ենթադրում: Այն ներդրվելու է տարրական դպրոցի 2-4 դասարաններում` որպես ինտեգրվող բաղադրիչ «Տեխնոլոգիա» կամ այլ առարկայի մեջ, հիմնական դպրոցի 5-7 դասարաններում` որպես ինտեգրվող բաղադրիչ «Տեխնոլոգիա» կամ այլ առարկայի մեջ, ավագ դպրոցի 10-րդ դասարանում՝ որպես տեսական, 11-րդ դասարանում՝ որպես գործնական բաղադրիչներ:

Լուսանկարները՝ Կրթության և գիտության նախարարության

Лента

Рекомендуем посмотреть