Ռուս խաղաղապահները Արցախի կրթական հաստատություններում «Խաղաղության դասեր» են անցկացնում - RadioVan.fm

Онлайн

Ռուս խաղաղապահները Արցախի կրթական հաստատություններում «Խաղաղության դասեր» են անցկացնում

2021-09-15 16:40 , Общество, 171

Ռուս խաղաղապահները Արցախի կրթական հաստատություններում «Խաղաղության դասեր» են անցկացնում

Ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողները «Խաղաղության դասեր» են անցկացրել Ասկերանի շրջանի Խրամորթ գյուղի միջնակարգ դպրոցում՝ ռազմական ճանապարհային ոստիկանության, հումանիտար ականազերծման ստորաբաժանումների ռուս մասնագետների, հրշեջ բրիգադների ներգրավմամբ:

Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության (ՌԴ ՊՆ) հաղորդմամբ՝ ինտերակտիվ դասի ընթացքում 50-ից ավելի աշակերտների պատմել են Արցախում ռուս զինվորականների խաղաղապահ առաքելության հիմնական գործունեության մասին, բացատրել են, թե ռազմական գործողություններից հետո ինչ վտանգներ կարող են ունենալ այդ տարաքներում կուտակված պայթուցիկ նյութերը։

Ցուցադրվել է սակրավորներին պայթյունի հետևանքներից պաշտպանելու համար նախատեսված ռուս ռազմական ինժեներների ժամանակակից սարքավորումները՝ OVR -2 Sokol-ի համակցված ականազերծման զենքի հավաքածուն։

Դպրոցականներին պատմել են IMP-S2 ականների դետեկտորների և INVU-3M «Կորշուն» դյուրակիր պայթուցիկ առարկաների որոնիչների մասին, որոնք թույլ են տալիս ռադիոէլեկտրոնային ալիքների միջոցով հայտնաբերել պայթուցիկ սարքերը:

Ռուս սակրավորները դպրոցի բակում երեխաներին ցույց են տվել, թե ինչպես է ընթանում տարածքի ականազերծումը և ցուցադրել են ականորսիչների աշխատանքը:

Ընդգծվում է, որ բոլոր ցանկացողները հնարավորություն են ունեցել փորձել սարքավորումները և իրենց զգալ որպես իսկական խաղաղապահ:

Ռուսաց լեզվի ուսուցչուհի Մարինա Ամինյանը ներկայության համար շնորհակալություն է հայտնել ռուս մասնագետներին, ընդգծել, որ երախտապարտ են իրենց պաշտպանելու համար։

Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի ներկայացուցիչ Սերգեյ Զադորոժնինի փոխանցմամբ՝ Արցախի աշակերտների շրջանում սեպտեմբերից մինչ օրս քաջությանը, հերոսությանը և խաղաղությանը նվիրված ավելի քան 20 միջոցառում են անցկացրել։

Лента

Рекомендуем посмотреть