Ապրիլի 2-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքների վերաբերյալ ԿԸՀ որոշումն անվավեր ճանաչելու պահանջով «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի դիմումը Սահմանադրական դատարունում կքննվի ապրիլի 25-ին:
Նշենք, որ «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքը միակն է, որը վիճարկում է ընտրությունների արդյունքները: Դաշինքի պնդմամբ՝ «հերթական անգամ կոպտորեն ոտնահարվել է ժողովրդավարությունը և ընտրական գործընթացի լայնածավալ եւ կազմակերպված խախտումները բացառել են ժողովրդի ազատ կամարտահայտությունը»:
2017թ․ապրիլի 2-ի ընտրությունները անվավեր ճանաչելու պահանջով դաշինքի բողոքը Սահմանդրական դատարանում կներկայացնի ԱԺ ընտրություններում դիտորդական առաքելություն իրականացրած «Քաղաքացի դիտորդ» հասարակական կազմակերպության ներկայացուցիչ Տիգրան Եգորյանը: