Հոկտեմբերի 1-ից ուժի մեջ մտնող Covid-19-ի կանոնակարգումը հավասարապես ազդելու է նաև պետական պաշտոնյաների վրա․ նախարար - RadioVan.fm

Онлайн

Հոկտեմբերի 1-ից ուժի մեջ մտնող Covid-19-ի կանոնակարգումը հավասարապես ազդելու է նաև պետական պաշտոնյաների վրա․ նախարար

2021-09-16 15:59 , Политика, 1824

Հոկտեմբերի 1-ից ուժի մեջ մտնող Covid-19-ի կանոնակարգումը հավասարապես ազդելու է նաև պետական պաշտոնյաների վրա․ նախարար

Պետական ապարատի աշխատակիցները, առաջին հերթին քաղաքական պաշտոն զբաղեցնողները, առանց հոկտեմբերի 1-ին սպասելու, արդեն 2-3 ամիս է՝ ակտիվ պատվաստվում են, և պետական ապարատը, առաջնորդությունը վերցնելով, առանց հարկադրանքի որևէ սպասելիքի, իր պատասխանատվության մասնաբաժինն իրականացրել է:

Այդ մասին կառավարության այսօրվա նիստի մեկնարկին ասել է ՀՀ աողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ անդրադառնալով հոկտեմբերի 1-ից ուժի մեջ մտնող իր հրամանին։

Նշենք՝ համաձայն դրա՝ հանրային աշխատողները կամ պետք է պատվաստված լինեն, կամ՝պետք է14 օրը մեկ անգամ ներկայացնեն ՊՇՌ թեստի արդյունքներ։

«Այո, կարող էինք դնել՝ 3, 5, 1 օրը մեկ անգամ, բայց վերցրել ենք ռացիոնալ ինկուբացիոն շրջանի ինչ-որ մի թիվ և խնդրում ենք, որպեսզի մեր քաղաքացիները հավաստեն վարակակիր չլինելու փաստը: Բացառություն են կազմում պատվաստվածները, հղի կանայք և, իհարկե, հակացուցում ունեցող քաղաքացիները»,-պարզաբանել է նախարարը՝ շեշտելով, որ հոկտեմբերի 1-ից ուժի մեջ մտնող կանոնակարգումը հավասարապես ազդելու է նաև պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վրա:

«Եթե չպատվաստված նման անձ կա, պարտավոր է 14 օրը մեկ անգամ ներկայացնել ՊՇՌ թեստի արդյունքները»,-ասել է նախարարը՝ ընդգծելով, որ պետական քաղաքականության շրջանակում տրվող կարգավորումները և սահմանափակումներն ուղղված է քաղաքացիների կյանքի, առողջության պահպանմանը և ընդհանուր հանրային առողջապահական անվտանգության ապահովմանը:

Մյուս կարևոր ուղղությունը, Ավանեսյանի դիտարկմամբ, տնտեսական անվտանգության և նորմալ գործունեության շարունակականությունն է, որն անհնար է դառնում, երբ Covid-19-ը դուրս է գալիս կառավարելի շրջանակներից:

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը տեղեկացրել է, որ ս.թ. օգոստոսի վերջի դրությամբ պետական ապարատի պատվաստման ցուցանիշն ավելի քան 85 տոկոս է: Նրա խոսքով՝ պետական բարձրաստիճան պաշտոնյաների գերակշիռ մեծամասնությունը պատվաստված է, պատվաստված չեն նրանք, ովքեր ունեն հակացուցումներ: Ակնկալվում է, որ այս ամիս, հակացուցումներով հանդերձ, պետական ապարատի պատվաստման ցուցանիշը կմոտենա 100 տոկոսին, ինչով և կդրսևորվի պետական համակարգի առաջնորդությունն այս գործընթացում:

Лента

Рекомендуем посмотреть