Ոստիկանությունը ՀՀ Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի՝ սպանություն կատարելու հատկանիշներով հետախուզում է Երևանի Մազմանյան փողոցի բնակիչ, 18-ամյա Արթուր Գևորգյանին։
Ինչպես հաղորդվում է՝ ապրիլի 11-ին Ջրվեժ թաղամասում նա կտրող-ծակող գործիքով մարմնական վնասվածքներ է հասցրել մի քաղաքացու ու սպանել։
Արթուր Գևորգյանի գտնվելու վայրի, կամ նրա մասին որևէ տեղեկություն ունեցողներին իրավապահ մարմինները խնդում են անհապաղ դիմել ոստիկանության մոտակա բաժին կամ զանգահարել 1-02 հեռախոսահամարով:
Տեղեկություն տրամադրած անձի գաղտնիությունը երաշխավորվում է։