Անկախության տոնի առթիվ սպորտի ոլորտի 7 ներկայացուցչի ՀՀ պատվավոր կոչումներ են տրվել - RadioVan.fm

Онлайн

Անկախության տոնի առթիվ սպորտի ոլորտի 7 ներկայացուցչի ՀՀ պատվավոր կոչումներ են տրվել

2021-09-21 19:01 , Спорт, 891

Անկախության տոնի առթիվ սպորտի ոլորտի 7 ներկայացուցչի ՀՀ պատվավոր կոչումներ են տրվել

ՀՀ վարչապետի միջնորդությամբ և ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Անկախության տոնի առթիվ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացման գործում ունեցած վաստակի համար ոլորտի մի շարք ներկայացուցիչներ արժանացել են Հայաստանի Հանրապետության պատվավոր կոչումների։

Ըստ հրամանագրի՝

Հայաստանի Հանրապետության ֆիզիկական կուլտուրայի և սպորտի վաստակավոր գործչի պատվավոր կոչման են արժանացել

-«Արարատ» ֆուտբոլային ակումբի մարզիչ-օպերատոր Էդվին Մուկուչի Գրիգորյանը,

-«Վան» ֆուտբոլային ակումբի զարգացման ծրագրի ղեկավար Սլավիկ Գևորգի Սարգսյանը։

Հայաստանի Հանրապետության վաստակավոր մարզչի պատվավոր կոչում է շնորհվել

-Հայաստանի բռնցքամարտի հավաքական թիմի գլխավոր մարզիչ Վահան Ավետի Ադիլխանյանին,

- Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքական թիմի մարզիչ Արմեն Ռաֆիկի Առաքելյանին,

-Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքական թիմի մարզիչ Էդգար Հրանտի Ենոքյանին,

-Հայաստանի բռնցքամարտի կանանց հավաքական թիմի գլխավոր մարզիչ Խաչիկ Վոլոդյայի Խաչատրյանին,

-Հայաստանի գեղարվեստական մարմնամարզության հավաքական թիմի գլխավոր մարզիչ Գայանե Անուշավանի Ներսիսյանին:

Лента

Рекомендуем посмотреть