Երևանում արձանների թիվն ավելացել է ևս մեկով. Մայրաքաղաքի Սիրահարների այգում երեկ տեղի է ունեցել «Սիրո միություն» արձանի պաշտոնական բացման արարողությունը: «Վարդեր չէին փռված ճանապարհիս, ասեղները շատ էին, բայց Ձեր աջակցությամբ կարողացա նախաձեռնությունս կյանքի կոչել»,-բացման արարողությանը դիմելով քաղաքապետ Տարոն Մարգարյանին՝ ասել է արձանի հեղինակը՝ Հայաստանի ժողովրդական նկարիչ, քանդակագործ Դավիթ Երեւանցին:
Սիրո միություն խորհրդանշող արձանը բրոնզաձույլ է, պատվանդանը՝ տրավերտինե հենքի վրա, բարձրությունը՝ 1.97մ, պատվանդանի հաստությունը՝ 20 սմ:
Արձանի ճարտարապետն է Միքայել Հասրաթյանը:
Քաղաքապետարանից նշում են, որ Սիրահարների այգու տարածքում արձանը տեղադրելու վերաբերյալ որոշման նախագիծն արժանացել էր Երեւանի ավագանու անդամների հավանությանը: