Բուսաբանականում Կյանքի պուրակ կհիմնվի՝ ի հիշատակ արցախյան պատերազմների զոհերի - RadioVan.fm

Онлайн

Բուսաբանականում Կյանքի պուրակ կհիմնվի՝ ի հիշատակ արցախյան պատերազմների զոհերի

2021-09-22 00:00 , Общество, 1573

Բուսաբանականում Կյանքի պուրակ կհիմնվի՝ ի հիշատակ արցախյան պատերազմների զոհերի

Երևանի բուսաբանական այգում հիմնադրվելու է Կյանքի պուրակ` Կենաց պուրակ, որտեղ արցախյան բոլոր պատերազմների բոլոր զոհերի կենդանությունն ու ներկայությունը խորհրդանշող ծառեր կտնկվեն: Այդ մասին Հանրապետության հրապարակում Անկախության օրվան նվիրված միջոցառման ժամանակ հայտնեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ երկար ժամանակ քննարկում են, թե ինչպիսի նախագծով պիտի հավերժացնեն արցախյան բոլոր պատերազմների նահատակների հիշատակը:

«Պուրակի կուլմինացիան կլինի կենաց ծառը՝ մեր բոլոր նահատակներին և հայրենիքին տված նրանց կյանքը խորհրդանշող:

Դա չի լինելու հուշակոթող, դա լինելու է կենաց պուրակ, որտեղ վազվզելու, աղմկելու, խաղալու են երեխաները, երիտասարդները ժամանց են ունենալու, մեծահասակները ճեմելու են ու զրուցելու, և այդ պուրակը լինելու է նրա մասին, որ ահա այդ բոլոր մարդկանց, այս բոլոր մարդկանց՝ Հայաստանի ու Արցախի ապրելու համար են զոհվել նրանք: Եվ Հայաստանի ապրելը, Արցախի ապրելը, խաղաղ ու զարգացող հայոց պետականությունը պիտի դառնա այն հաղթանակը որ նրանք կերտեցին»,-ասաց վարչապետը՝ հավելելով, որ Հանրապետության հրապարակի սրտում տեղադրված, Հայոց դրոշներով պարուրված և Պատվո պահակախմբի կողմից պահպանվող այդ ծառերը կտեղափոխվեն Բուսաբանական այգի՝ խորհրդանշելով «Հայաստանի Հանրապետության պատմության նոր դարաշրջանի մեկնարկը, խաղաղ զարգացման դարաշրջանի մեկնարկը»:

Лента

Рекомендуем посмотреть