Դիրքեր է մեկնել Ոստիկանության զորքերի հերթական զորախումբը - RadioVan.fm

Онлайн

Դիրքեր է մեկնել Ոստիկանության զորքերի հերթական զորախումբը

2021-09-22 15:03 , Общество, 1124

Դիրքեր է մեկնել Ոստիկանության զորքերի հերթական զորախումբը

Ոստիկանության զորքերի (ՈԶ) հերթական զորախումբն է մեկնել մարտական հերթապահության:

Ոստիկանությունից հայտնում են, որ մարտական դիրքեր մեկնելու հանդիսավոր արարողությանը ներկա է եղել ոստիկանության զորքերի հրամանատար Հայկ Բաբայանը: Նա իր ելույթում ընդգծել է ոստիկանության զորքերի սահմանապահ առաքելության կարևորությունը, ինչը, ընդգծել է նա, ծառայողներով հպարտանալու, նրանց նկատմամբ երախտագիտությամբ լցվելու առիթ է։

Տեր Վրթանես քահանա Բաղումյանը հնչեցրել է Տերունական աղոթքը‚ ինչից հետո ոստիկանության զորքերի զինծառայողները երդվել են անձնվիրաբար պահել մեր սահմանների մարտական դիրքերը։

Հանդիսավոր արարողությունն ավարտվել է քայլերթով։

Նշվում է, որ հաջորդ օրը նույն դիրքերից վերադարձել են ոստիկանության զորքերի մեկ այլ զորամասի ծառայողները։ Նրանց դիմավորել են ոստիկանության զորքերի ղեկավար կազմը, ծառայակից ընկերներն ու հարազատները։

Ոստիկանության զորքերի հրամանատար Հայկ Բաբայանը շնորհակալություն է հայտնել նրանց՝ հայրենի սահմանները նվիրումով պաշտպանելու համար, ապա մարտական հերթապահության մեջ աչքի ընկած մի խումբ ծառայողների պարգևներ է հանձնել։

Лента

Рекомендуем посмотреть