«Ձուկ վաճառողների էդ փաթեթները, եթե քամի ա՝ օդի մեջ ա, եթե չէ՝ գետինը չի երևում». վարչապետը հրահանգել է կոշտ լինել - RadioVan.fm

Онлайн

«Ձուկ վաճառողների էդ փաթեթները, եթե քամի ա՝ օդի մեջ ա, եթե չէ՝ գետինը չի երևում». վարչապետը հրահանգել է կոշտ լինել

2017-04-20 12:25 , Общество, 835

«Ձուկ վաճառողների էդ փաթեթները, եթե քամի ա՝ օդի մեջ ա, եթե չէ՝ գետինը չի երևում». վարչապետը հրահանգել է կոշտ լինել

Այսօրվանից մեկնարկում է «Մաքուր Հայաստան» ծրագիրը: Այդ մասին այսօր կառավարության նիստի մեկնարկին հայտարարել է վարչապետ Կարեն Կարապետյանը՝ դժգոհելով քաղաքների և գյուղերի աղբահանման աշխատանքներից: Կառավարության ղեկավարի գնահատմամբ՝ Հայաստանում աղբահանության վիճակը ողբերգական է, ինչը նրա խոսքով՝ մեծ մասամբ մարզպետերի, համայնքների ղեկավարների վատ աշխատանքի, թերացումների, իսկ շատ դեպքերում նաև պարտականությունների ուղղակի չկատարման արդյունք է:

Ուլորտում խնդրիների լուծման ուղղությամբ Կարեն Կարապետյանը մի շարք հանձնարարականներ է տվել՝ հրահանգելով հատուկ ուշադրություն դարձնել հատկապես զբոսաշրջային վայերին հարակից տարածքներին:

Лента

Рекомендуем посмотреть