Բացվել է 44-օրյա պատերազմի զոհերին նվիրված հուշապուրակ - RadioVan.fm

Онлайн

Բացվել է 44-օրյա պատերազմի զոհերին նվիրված հուշապուրակ

2021-09-22 18:46 , Общество, 1452

Բացվել է 44-օրյա պատերազմի զոհերին նվիրված հուշապուրակ

Զինված ուժերի (ԶՈւ)զորամիավորումներից մեկի N զորամասում բացվել է 44-օրյա պատերազմում նահատակվածներին նվիրված հուշապուրակ՝ «Կյանքս՝ կյանքիդ գնով» անվամբ։

Պաշտպանության նախարարության (ՊՆ) տարածած հաղորդագրության համաձայն՝ Տավուշի թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանի ձեռամբ կատարվել է հիշատակի ոգեկոչման կարգ և խաչքարի օծման արարողություն։

Միջոցառմանը ներկա են եղել զորամիավորման հրամկազմը, զոհվածների հարազատները, մարտական և ծառայակից ընկերները, ՏԻՄ ներկայացուցիչներ և այլք։

Лента

Рекомендуем посмотреть