Գայի-Սաֆարյան-Ստեփանյան խաչմերուկում երթևեկության կարգը փոխվում է - RadioVan.fm

Онлайн

Գայի-Սաֆարյան-Ստեփանյան խաչմերուկում երթևեկության կարգը փոխվում է

2021-09-23 14:35 , Общество, 1220

Գայի-Սաֆարյան-Ստեփանյան խաչմերուկում երթևեկության կարգը փոխվում է

Ճանապարհային ոստիկանությունից (ՃՈ) հայտնում են, որ երթևեկության անվտանգության բարելավման նպատակով՝ տրանսպորտային միջոցների երթևեկության հապաղումներից և խցանումներից խուսափելու համար 2021թ. սեպտեմբերի 23-ին Երևան քաղաքի Գայի պողոտա-Սաֆարյան փողոց-Ստեփանյան փողոց խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն:

Փոփոխության արդյունքում Գայի պողոտայից դեպի աջ՝ դեպի Ստեփանյան փողոց երթևեկությունը կթույլատրվի անընդհատ, որի համար հիմնական և կրկնող լուսացույցների վրա կտեղադրվեն աջ սեկցիաներ:

Лента

Рекомендуем посмотреть