Փաշինյանի լուսանկարի տակ վիրավորական մեկնաբանություն գրելու համար քրգործ է հարուցվել․ ՏԱՍՍ - RadioVan.fm

Онлайн

Փաշինյանի լուսանկարի տակ վիրավորական մեկնաբանություն գրելու համար քրգործ է հարուցվել․ ՏԱՍՍ

2021-09-23 15:39 , Право, 1752

Փաշինյանի լուսանկարի տակ վիրավորական մեկնաբանություն գրելու համար քրգործ է հարուցվել․ ՏԱՍՍ

Հայաստանի իրավապահ մարմինները քրեական գործ են հարուցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի լուսանկարի տակ Facebook-ում վիրավորական մեկնաբանություն գրելու համար:

Այս մասին ռուսական ՏԱՍՍ լրատվական գործակալությանը հայտնել են ոստիկանության մամուլի ծառայությունից:

Ըստ հրապարակման՝ քրեական գործը հարուցվել է Քրեական օրենսգրքի 137.1 հոդվածով՝ «Անձին ծանր վիրավորանք հասցնելը՝ նրա հանրային գործունեությամբ պայմանավորված»։

Հիշեցնենք՝ ՀՀ նախորդ գումարման Ազգային ժողովը հուլիսի 30-ի նիստում երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների ներկայացրած՝ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին օրինագիծը, որով Քրեական օրենսգիրքը լրացվեց նոր՝ 137.1 հոդվածով։

Այն սահմանում է՝ անձին ծանր վիրավորանք հասցնելը՝ հայհոյելը կամ նրա արժանապատվությունն այլ ծայրահեղ անպարկեշտ եղանակով վիրավորելը պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով: Սույն հոդվածի առաջին մասով նախատեսված արարքը կամ անձի վերաբերյալ ծանր վիրավորանք պարունակող նյութեր տարածելը, որը կատարվել է տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով կամ հրապարակային այլ եղանակով, կատարվել է անձի հանրային գործունեությամբ պայմանավորված՝ պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից հազարապատիկի չափով: Սույն հոդվածի առաջին կամ երկրորդ մասով նախատեսված արարքը, որը կատարվել է միեւնույն անձի նկատմամբ պարբերաբար, պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հազարապատիկից երեքհազարապատիկի չափով կամ կալանքով՝ մեկից երեք ամիս ժամկետով:

Սույն հոդվածում հանրային գործունեություն է համարվում անձի կողմից լրագրողական, հրապարակախոսական գործունեության, ծառայողական պարտականությունների կատարման, հանրային ծառայության կամ հանրային պաշտոն զբաղեցնելու, հասարակական կամ քաղաքական գործունեության հետ կապված վարքագիծը:

Лента

Рекомендуем посмотреть