Պապիկյան-Կոպիրկին հանդիպմանը քննարկվել է Գորիս-Կապան հատվածում ստեղծված իրավիճակը - RadioVan.fm

Онлайн

Պապիկյան-Կոպիրկին հանդիպմանը քննարկվել է Գորիս-Կապան հատվածում ստեղծված իրավիճակը

2021-09-23 15:53 , Политика, 679

Պապիկյան-Կոպիրկին հանդիպմանը քննարկվել է Գորիս-Կապան հատվածում ստեղծված իրավիճակը

Այսօր՝ սեպտեմբերի 23-ին, ՀՀ փոխվարչապետ Սուրեն Պապիկյանն ընդունել է Հայաստանում Ռուսաստանի Դաշնության (ՌԴ) դեսպան Սերգեյ Կոպիրկինին:

Կառավարության պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ, իթիվս մի շարք հարցերի՝ քննարկվել է նաև տարածաշրջանում հաղորդակցության ուղիների վերաբացման հարցը։ Այդ առնչությամբ փոխվարչապետ Սուրեն Պապիկյանն առանձնացրել է Ռուսաստանի հատուկ և արդյունավետ դերակատարությունը՝ թե՛ եռակողմ ձևաչափի, թե՛ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում:

Քննարկվել է նաև Գորիս-Կապան ճանապարահատվածում ստեղծված իրավիճակը՝ ընդգծելով Ռուսաստանի կարևոր ու կառուցողական դերը լարվածության նվազեցման և ծագող խնդիրներին լուծումներ գտնելու տեսանկյունից:

Лента

Рекомендуем посмотреть