Մեկնարկում է Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավը - RadioVan.fm

Онлайн

Մեկնարկում է Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավը

2017-04-21 22:50 , Политика, 1009

Մեկնարկում է Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավը

Այսօր մեկնարկում է Երևանի ավագանու ընտրությունների նախընտրական քարոզարշավը։ Մինչև մայիսի 12-ը ներառյալ՝ ընտրություններին մասնակից քաղաքական ուժերը երևանցիներին կներկայացնեն մայրաքաղաքի զարգացմանն ուղղված իրենց ծրագրերը:

Ընտրություններին, հիշեցնենք, մասնակցում է երեք քաղաքական ուժ՝ «Հայաստանի Հանրապետական» կուսակցությունը, որի ցուցակը ցուցակը գլխավորում է գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանը, «Ելք» դաշինքը՝ ցուցակում առաջատարն է ապրիլի 2-ի ընտրություններում պատգամավոր ընտրված Նիկոլ Փաշինյանը, և «Երկիր Ծիրանի» կուսակցությունը, որի ընտրացուցակը գլխավորում է նախկին պատգամավոր Զարուհի Փոստանջյանը:

Երևանի ավագանու ընտրության քվեարկությունը կանցկացվի մայիսի 14-ին։

Лента

Рекомендуем посмотреть