ՀՀ-ում հրետանավորների վարժանքներ, ԶՈւ հատուկ նշանակության ստորաբաժանումների զորավարժություններ են - RadioVan.fm

Онлайн

ՀՀ-ում հրետանավորների վարժանքներ, ԶՈւ հատուկ նշանակության ստորաբաժանումների զորավարժություններ են

2021-09-23 16:39 , Общество, 872

ՀՀ-ում հրետանավորների վարժանքներ, ԶՈւ հատուկ նշանակության ստորաբաժանումների զորավարժություններ են

Զորամիավորման հրետանային դիվիզիոնի անձնակազմի մարտավարամասնագիտական գիտելիքները և կրակի կառավարման հմտությունները կատարելագործելու նպատակով սեպտեմբերի 22-23-ը անցկացվել են հրաձգության վարժանքներ։

ՀՀ պաշտպանության նախարարության (ՊՆ) հաղորդմամբ՝ պարապմունքի ընթացքում հրետանավորները ոչնչացրել են պայմանական հակառակորդի հենակետերը՝ գերազանց կատարելով առաջադրված խնդիրները։

Տարածած մեկ այլ հաղորդագրությամբ պաշտպանական գերատեսչությունը հայտնում է, որ հատուկ նշանակության ստորաբաժանումների զորավարժությունները շարունակվում են։

Նշվում է, որ ՀՀ հյուսիսարևելյան սահմանագոտում այսօր՝ սեպտեմբերի 23-ին, զինված ուժերի (ԶՈւ) հատուկ նշանակության ստորաբաժանումների զինծառայողներն իրականացրել են հարձակողական գործողություններ։

«Պայմանական հակառակորդի կարևոր օբյեկտները հայտնաբերելուց հետո, կիրառելով դարանակալման և այլ հնարքներ, անձնակազմը հարձակվել է հատուկ պահպանվող ռազմավարական օբյեկտի վրա, ներխուժել հրամանատարական կետ և առգրավել կարևորագույն փաստաթղթեր, ապա տեղանքի կրակակետերը ոչնչացնելով՝ վերադարձել է ելման դիրքեր»,-ասված է ՊՆ տարածած հաղորդագրությունում։

Лента

Рекомендуем посмотреть