Վարանդայից հայտնաբերվել է ևս մեկ աճյուն - RadioVan.fm

Онлайн

Վարանդայից հայտնաբերվել է ևս մեկ աճյուն

2021-09-23 16:43 , Общество, 194

Վարանդայից հայտնաբերվել է ևս  մեկ աճյուն

Զոհված զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքները փրկարարական մեկ ջոկատով այսօր իրականացվել են Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում։

Արցախի Հանրապետության ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից (ԱԻՊԾ) հայտնում են, որ հայտնաբերվել է ևս 1 հայ զինծառայողի աճյուն: Նրա ինքնությունը կհաստատվի դատաբաժշկական փորձաքննությունից հետո:

Զինադադարից հետո՝ Արցախի գրավյալ տարածքներում իրականացված որոնումների արդյունքում, փրկարարական ջոկատները մինչ օրս հայտնաբերել և տարհանել են ընդհանուր 1669 աճյուն։

Лента

Рекомендуем посмотреть