«Ադրբեջանն այլևս չունի Լեռնային Ղարաբաղ անունով վարչատարածքային միավոր»․ Ալիևը ՄԱԿ-ում կոչ է արել չօգտագործել ԼՂ անվանումը - RadioVan.fm

Онлайн

«Ադրբեջանն այլևս չունի Լեռնային Ղարաբաղ անունով վարչատարածքային միավոր»․ Ալիևը ՄԱԿ-ում կոչ է արել չօգտագործել ԼՂ անվանումը

2021-09-24 13:22 , Политика, 1610

«Ադրբեջանն այլևս չունի Լեռնային Ղարաբաղ անունով վարչատարածքային միավոր»․ Ալիևը ՄԱԿ-ում կոչ է արել չօգտագործել ԼՂ անվանումը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կոչ է արել Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) անդամ երկրներին և կազմակերպության քարտուղարությանը չօգտագործել Լեռնային Ղարաբաղ (ԼՂ) անվանումը:

«Ադրբեջանը 30-ամյա հակամարտությունը լուծեց ռազմաքաղաքական ճանապարհով, վերականգնեց իր տարածքային ամբողջականությունը և պատմական արդարությունը: Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը մնաց անցյալում: Ադրբեջանն այլևս չունի Լեռնային Ղարաբաղ անունով վարչատարածքային միավոր: Նախագահի 2021 թվականի հուլիսի 7-ի հրամանագրով մենք ստեղծեցինք Ղարաբաղյան և Արևելյան Զանգեզուրի տնտեսական գոտիներ: Օգտվելով այս հնարավորությունից՝ կոչ եմ անում ՄԱԿ-ի անդամ երկրներին և ՄԱԿ-ի քարտուղարությանը՝ մեր տարածքներին անդրադառնալիս թույլ չտալ իրավական տեսանկյունից գոյություն չունեցող, քաղաքականապես կողմնակալ անունների օգտագործումը, որոնք մանիպուլյատիվ բնույթ են կրում»,-ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) Գլխավոր ասամբլեայի 76-րդ նստաշրջանում իր ելույթում հայտարարել է Ալիևը:

Նա հավելել է, որ Ադրբեջանի իշխանությունները փաստաթղթեր են փոխանցել ՄԱԿ-ում բոլոր պետությունների ներկայացուցչություններին՝ ներառյալ համառոտ տեղեկություններ և լուսանկարներ, որոնք արտացոլում են Ղարաբաղի քաղաքների և գյուղերի վիճակը:

Лента

Рекомендуем посмотреть