Այս րոպեներին կառավարության շենքի առջև բողոքի ակցիա են իրականացնում մի քանի տոնավաճառների մեծաթիվ աշխատողներ՝ պահանջելով հանդիպում վարչապետ Կարեն Կարապետյանի հետ։ Առևտրականները նշում են, որ արդեն երեք օր է հարկային մարմինները ստուգումներ են իրականացնում իրենց տոնավաճառներում՝ պահանջելով առևտրի շրջանառությունը փաստաթղթավորել, ինչի հնարավորությունը՝ նշում են ՝ ֆինանսական ռեսուրսների առումով իրենք չունեն։ «Հանգի’ստ թողեք մեզ, թողեք աշխատենք»,-վանկարկում են հավաքվածները՝ հայտարարելով, որ հարկային մարմիններն իրենց ահաբեկում են:
Այսօր ավելի վաղ ՀՀ կառավարությանն առընթեր Պետական եկամուտների կոմիտեն պարզաբանում էր տարածել այս առիթով՝ նշելով, որ տոնավաճառներում առաջացած բողոքն ուղղորդված է, քանի որ գերատեսչությունը տուգանելու փոխարեն նախազգուշացնում է։
Առևտրականները, հավելենք, հայտարարում են, որ չեն հեռանա՝ մինչև չհանդիպեն կառավարության ղեկավարին: