Պայմանագրային զինծառայող է մահացել - RadioVan.fm

Онлайн

Պայմանագրային զինծառայող է մահացել

2017-04-21 20:40 , Общество, 828

Պայմանագրային զինծառայող է մահացել

Այսօր Հայաստանի պաշտպանության նախարարության Վայքի զորամասերից մեկում հրազենային վնասվածքից մահացել է 1986թ. ծնված պայմանագրային զինծառայող Նարեկ Հակոբյանը: Դեպքի առթիվ Քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության ութերորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 373-րդ հոդվածի 3-րդ մասով:

«Նախնական տվյալներով՝ Նարեկ Հակոբյանը կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքը ստացել է այսօր՝ ապրիլի 21-ին՝ ժամը 10:25-ի սահմաններում, Վայոց Ձորում կազմակերպված ճամբարային հավաքների ժամանակ N զորամասի 6-րդ վաշտի պայմանագրային զինծառայող, կրտսեր սերժանտի կողմից ինքնաձիգը մաքրելիս զենքի հետ վարվելու կանոնները խախտելու հետևանքով առաջացած կրակոցից»,-հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից՝ նշելով, որ ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ զինծառայողի մահվան բոլոր հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ եւ լրիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ։

Лента

Рекомендуем посмотреть