Ադրբեջանը համակարգված պայքար է տանում հայկական մշակութային արժեքների դեմ. Արցախի ՄԻՊ-ը՝ սվիններով դրոշը մաքրելու, դրանք բնակավայրերից հեռացնելու մասին - RadioVan.fm

Онлайн

Ադրբեջանը համակարգված պայքար է տանում հայկական մշակութային արժեքների դեմ. Արցախի ՄԻՊ-ը՝ սվիններով դրոշը մաքրելու, դրանք բնակավայրերից հեռացնելու մասին

2021-09-24 22:50 , Право, 1088

Ադրբեջանը համակարգված պայքար է տանում հայկական մշակութային արժեքների դեմ. Արցախի ՄԻՊ-ը՝ սվիններով դրոշը մաքրելու, դրանք բնակավայրերից հեռացնելու մասին

«Գորիս-Կապան ճանապարհին անչափահասների տեղափոխող ավտոբուսից սվիններով Արցախի պետականության խորհրդանիշները մաքրելու դեպքը, Արցախի տարբեր բնակավայրերից և շինություններից Արցախի դրոշը հեռացնելու պահանջներն Արցախում ապրող հայերի նկատմամբ ադրբեջանցիների հանդուրժողականության իսպառ բացակայության վառ օրինակներ են»,-այդ մասին արձանագրում է Արցախի մարդու իրավունքների պաշտպան (ՄԻՊ) Գեղամ Ստեփանյանը՝ ընդգծելով, որ Արցախի Հանրապետության պետական խորհրդանիշների դեմ ծավալված մոլեգին պայքարը ադրբեջանական իշխանությունների և զինված ուժերի կողմից հայերի նկատմամբ այլատյացության վարքագծի հերթական դրսևորումն է։

«Պետք է նկատի ունենալ, որ Արցախի պետականության խորհրդանիշները մեր մշակութային արժեքների անբաժանելի մաս են կազմում, ուստի դրանց նկատմամբ անհանդուրժողականությունը ևս մեկ ապացույցն է այն բանի, որ Ադրբեջանը համակարգված պայքար է տանում Արցախում հայկական մշակութային արժեքների դեմ։ Պետականության խորհրդանիշները Արցախի ժողովրդի՝ սեփական հայրենիքում ապրելու, ինքնությունը պահպանելու և ինքորոշման իրավունքի խորհրդանիշներն են, որոնց նկատմամբ ցանկացած ոտնձգություն ինքնին ուղղված է մեր ժողովրդի արժանապատվության և իրավունքների ընդհանուր համակարգի դեմ»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է Ստեփանյանը։

Նշենք՝ սեպտեմբերի 17-ին համացանցում հայտնվեց մի տեսանյութ, որում ադրբեջանական զինված ու դիմակավորված ծառայողները Որոտանի ճանապարհին կանգնեցնում են Արցախի ֆուտբոլային ակումբի 15-16 տարեկան երեխաներին տեղափոխող քաղաքացիական ավտոբուսը, դրա վրայից դանակով քերում Արցախի դրոշը: Ինչպես պարզել էին Հայաստանի և Արցախի մարդու իրավունքների պաշտպանները՝ զինված ու դիմակավորված ադրբեջանցիները նաև ստուգել էին երեխաների հեռախոսները՝ ինչ-որ տեսանյութեր գտնելու պատրվակով: Երեխաների ավտոբուսն այդպես պահել էին 10-15 րոպե:

Տեսանյութը՝ ստորև:

Лента

Рекомендуем посмотреть