«Եթե ինչ-որ մեկը ցանկանում է հարություն տալ «Լեռնային Ղարաբաղ» անվանումով մեռելին, թող դա անի իր տարածքում, և մենք կճանաչենք այն»․ Ալիև - RadioVan.fm

Онлайн

«Եթե ինչ-որ մեկը ցանկանում է հարություն տալ «Լեռնային Ղարաբաղ» անվանումով մեռելին, թող դա անի իր տարածքում, և մենք կճանաչենք այն»․ Ալիև

2021-09-27 14:44 , Политика, 1225

«Եթե ինչ-որ մեկը ցանկանում է հարություն տալ «Լեռնային Ղարաբաղ» անվանումով մեռելին, թող դա անի իր տարածքում, և մենք կճանաչենք այն»․ Ալիև

«Եթե ինչ-որ մեկը ցանկանում է հարություն տալ «Լեռնային Ղարաբաղ» անվանումով մեռելին, ապա թող դա անի իր տարածքում»,-այդ մասին Թուրքիայի ու սիրիացի վարձկանների աջակցությամբ Արցախի Հանրապետության դեմ սանձազերծած պատերազմի տարելիցի առիթով ադրբեջանցիներին հղած ուղերձում ասել է երկրի նախագահ Իլհամ Ալիևը։

Նա ընդգծել է, թե Ադրբեջանը ռազմաքաղաքական ճանապարհով վերականգնել է իր տարածքային ամբողջականությունը և Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն արդեն անցյալում է։

«Ադրբեջանի տարածքում չկա «Լեռնային Ղարաբաղ» անունով վարչական տարածք։ Եթե ինչ-որ մեկը ցանկանում է վերակենդանացնել «Լեռնային Ղարաբաղը» անունով մեռելին, թող դա անի իր տարածքում: Թող իր տարածքում ստեղծի կրթություն, հանրապետություն, հասարակություն: Եւ մենք կճանաչենք այն, բայց ոչ մեր տարածքում»,-ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ հայտարարել է Ալիևը՝ հավելելով, թե «Ղարաբաղի հարցը գտել է իր լուծումը, և բոլորը պետք է հաշվի նստեն դրա հետ»:

«Ես սա ասում եմ որպես Ադրբեջանի նախագահ, Զինված ուժերի գերագույն հրամանատար»,-ընդգծել է նա՝ միաժամանակ կարծիք հայտնելով, թե «Հայաստանում ծաղկող ադրբեջանատյացությունն ու իսլամաֆոբիան հասել են հոգեկան հիվանդության մակարդակի»։

Հիշեցնենք՝ օրերս էլ Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) Գլխավոր ասամբլեայի 76-րդ նստաշրջանում իր ելույթում Ալիևը անդամ երկրներին և կազմակերպության քարտուղարությանը կոչ էր արել չօգտագործել Լեռնային Ղարաբաղ անվանումը՝ կրկին հայտարարելով, թե Ադրբեջանն այլևս չունի այդ անունով վարչատարածքային միավոր:

Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը

Лента

Рекомендуем посмотреть