«Հենց առաջին օրը Մարտունիի հրետակոծությունից իր տան բակում սպանվեց 9-ամյա Վիկտորյան, գլխատվեցին խաղաղ բնակիչներ Գենադին և Յուրին»․ ՀՀ ՄԻՊ-ը՝ չմոռանալու կոչով - RadioVan.fm

Онлайн

«Հենց առաջին օրը Մարտունիի հրետակոծությունից իր տան բակում սպանվեց 9-ամյա Վիկտորյան, գլխատվեցին խաղաղ բնակիչներ Գենադին և Յուրին»․ ՀՀ ՄԻՊ-ը՝ չմոռանալու կոչով

2021-09-27 16:56 , Общество, 947

«Հենց առաջին օրը Մարտունիի հրետակոծությունից իր տան բակում սպանվեց 9-ամյա Վիկտորյան, գլխատվեցին խաղաղ բնակիչներ Գենադին և Յուրին»․ ՀՀ ՄԻՊ-ը՝ չմոռանալու կոչով

Արցախի և Հայաստանի դեմ 2020թ. սեպտեմբերի 27-ից սանձազերծած լայնամասշտաբ պատերազմն ուղեկցվեց ադրբեջանական աննախադեպ պատերազմական ու մարդկության դեմ ուղղված հանցագործություններով։

Այդ մասին տարածած հայտարարությունում արձանագրում է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը՝ ընդգծելով՝ հենց առաջին օրը Արցախի Մարտունի քաղաքի հրետակոծությունից իր տան բակում սպանվեց 9-ամյա Վիկտորյա Գևորգյանը:

«Արցախի խաղաղ բնակիչներ 69-ամյա Գենադի Պետրոսյանը Մադաթաշենից և 82-ամյա Յուրի Ասրյանը Ազոխից դաժանաբար գլխատվեցին. գլխատումների ողջ ընթացքը նկարահանել են հենց ադրբեջանական զինվորականները, որ հետո իրենց բացառիկ ցինիզմը տարածեն և արժանանան «փառքի» խրախճանքի:

Պատերազմի ընթացքում ու պատերազմից հետո խոշտանգվեցին ու դաժանությունների ենթարկվեցին քաղաքացիական անձինք ու զինվորականներ՝ ջիհադիստների ու ահաբեկիչների ակտիվ մասնակցությամբ: Ադրբեջանական նպատակային հարձակումներով, արգելված զինատեսակների օգտագործմամբ ավերվեցին քաղաքացիական բնակավայրեր: Անարգվեցին ու ոչնչացվեցին հայկական եկեղեցիներ:

Այս ամենն ուղեկցվում էր սանձարձակ ու ցինիկ պահվածքով հատուկ նկարած տեսանյութերով՝ հայկական սոցիալական ողջ մեդիան դիտավորյալ լցնելով բռնության տեսարաններով:

COVID-19-ի պայմաններում ադրբեջանական հարձակումները մարդկության դեմ ուղղված հանցանքներ էին, որոնք շեշտակիորեն ավելացրին մահվան դեպքերը՝ կաթվածահար անելով Արցախի ու Հայաստանի առողջապահության համակարգերը:

Ողջ նշվածն ուղեկցվում էր հսկայածավալ ատելության ու թշնամանքի քարոզով, որ ադրբեջանական իշխանությունները միայն խրախուսում էին:

Տեղի ունեցածը բերում է միանշանակ հետևության. իրականացվել է էթնիկ զտումների ու ցեղասպան քաղաքականություն:

Չպե՛տք է մոռանանք, որ ադրբեջանական պետական հովանավորչությամբ հայատյացության ու թշնամանքի քաղաքականությունն այսօր ոչ միայն չի նվազել, այլ ստացել է ծայրահեղական, ֆաշիստական նոր դրսևորումներ:

Մինչ օրս պատերազմական հանցանքի որևէ կատարող չի պատժվել: Եվ քանի դեռ կատարվածի համար մեղավորները պատասխանատվության չեն ենթարկվել, շարունակվելու է ատելության ու թշնամանքի քաղաքականությունը, իրական է լինելու վայրագությունների վտանգը, խաթարված է մնալու մարդկանց խաղաղ ու անվտանգ կյանքը»-ասված է ՄԻՊ տարածած հաղորդագրությունում:

Лента

Рекомендуем посмотреть