Հարկային տեսուչները չեն հեռանա տոնավաճառներից. առևտրականներին հորդորել են աշխատել օրենքի շրջանակում - RadioVan.fm

Онлайн

Հարկային տեսուչները չեն հեռանա տոնավաճառներից. առևտրականներին հորդորել են աշխատել օրենքի շրջանակում

2017-04-21 08:20 , Общество, 844

Հարկային տեսուչները չեն հեռանա տոնավաճառներից. առևտրականներին հորդորել են աշխատել օրենքի շրջանակում

Կառավարության շենքի առջև այսօր տևական ժամանակ բողոքի ակցիա իրականացնող հայաստանյան տոնավաճառների աշխատակիցներին այդպես էլ չի հաջողվել հանդիպել վարչապետի հետ: Նրանք, ի վերջո, համաձայնել են հանդիպել վարչապետի՝ հարկային խնդիրները համակարգող օգնական Հայկ Զոհրաբյանի հետ: Շուրջ 1,5 ժամ տեւած հանդիպումից հետո հանդիպմանը մասնակցած առևտրականներից մեկը լրագրողներին հայտնել է, որ իրենց հորդորվել է աշխատել օրենքի շրջանակում՝ հարկերը վճարել, աշխատակիցներին գրանցել, գնորդներին էլ, անպայման, ՀԴՄ կտրոններ տրամադրել: Ցուցարարներին առաջարկվել է նաև 10-15 հոգանոց աշխատանքային խումբ կազմել, առաջարկներ ներկայացնել, որոնք էլ կքննարկվեն վարչապետ Կարեն Կարապետյանի հետ:

Հարկային մարմինների աշխատակիցների այցերը տոնավաճառներ դադարեցնելու վերաբերյալ առևտրականների պահանջը, սակայն, չի ընդունվել:

Ինչպես այսօր ավելի վաղ հայտնել էինք՝ Առինջ-մոլ, Փեթակ և Սուրմալու տոնավաճառների մեծաթիվ աշխատողներ վաղ առավոտից «Հանգի’ստ թողեք մեզ» վանկարկումներով բողոքի ակցիա էին իրականացնում կառավարության շենքի առջև՝ պահանջելով հանդիպում վարչապետ Կարեն Կարապետյանի հետ։ Առևտրականները նշում են, որ արդեն երեք օր է հարկային մարմինները ստուգումներ են իրականացնում իրենց տոնավաճառներում՝ պահանջելով առևտրի շրջանառությունը փաստաթղթավորել, ինչի հնարավորությունը՝ նշում են ՝ ֆինանսական ռեսուրսների առումով իրենք այս պահին չունեն։

Лента

Рекомендуем посмотреть