Ի հիշատակ Արցախյան 44-օրյա պատերազմի տարելիցի՝ զորամիավորումներում անցկացվել են միջոցառումներ - RadioVan.fm

Онлайн

Ի հիշատակ Արցախյան 44-օրյա պատերազմի տարելիցի՝ զորամիավորումներում անցկացվել են միջոցառումներ

2021-09-27 16:25 , Общество, 1158

Ի հիշատակ Արցախյան 44-օրյա պատերազմի տարելիցի՝ զորամիավորումներում անցկացվել են միջոցառումներ

Սեպտեմբերի 27-ին զորամիավորումներում անցկացվել են միջոցառումներ ի հիշատակ Արցախի դեմ սանձազերծված 44-օրյա պատերազմի տարելիցի։

Պաշտպանության նախարարությունից (ՊՆ) հայտնում են, որ միջոցառմներին ներկա են եղել զորամիավորումների հրամանատարական կազմը, զոհված զինծառայողների հարազատները, մարտական և ծառայակից ընկերները, ՏԻՄ ներկայացուցիչներ և այլք։

Նշվում է, որ հարգանքի տուրք է մատուցվել նահատակների սխրանքը հավերժացնող հուշարձանների մոտ, կատարվել է հոգեհանգստյան կարգ։

Лента

Рекомендуем посмотреть