Արցախում զինվոր է զոհվել - RadioVan.fm

Онлайн

Արցախում զինվոր է զոհվել

2017-04-25 23:55 , Общество, 845

Արցախում զինվոր է զոհվել

Ապրիլի 24-ին և լույս 25-ի գիշերը Արցախի և Ադրբեջանի հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 50 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով 800 կրակոց: Շփման գծի հարավարևելյան և արևելյան հատվածներում ադրբեջանական զինուժը ակտիվորեն կիրառել է դիպուկահար հրացաններ (50 կրակոց):

Հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով ապրիլի 24-ին՝ ժամը 17:50-ի սահմաններում, Պաշտպանության բանակի արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1997 թվականին ծնված Նարեկ Հմայակի Հարությունյանը:

«Արցախի հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում զոհված զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին: Հակառակորդի նախահարձակ ակտիվությունը ճնշելու համար ՊԲ առաջապահ զորամասերը դիմել են պատասխան գործողությունների»,-ասված է Արցախի ռազմական գերատեսչության տարածած հաղորդագրությունում:

ՀՀ քննչական կոմիտեից տեղեկացնում են, որ հակառակորդի կողմից պարտադիր ժամկետային զինծառայող Նարեկ Հարությունյանի սպանության դեպքի առթիվ Առաջին կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ազգային, ռասայական կամ կրոնական ատելության կամ կրոնական մոլեռանդության շարժառիթով սպանություն կատարելու հատկանիշներով:

Лента

Рекомендуем посмотреть