Ջրականում հայտնաբերվել է ևս 4 հայ զինծառայողի աճյուն - RadioVan.fm

Онлайн

Ջրականում հայտնաբերվել է ևս 4 հայ զինծառայողի աճյուն

2021-09-30 13:52 , Общество, 865

Ջրականում հայտնաբերվել է ևս 4 հայ զինծառայողի աճյուն

Զոհված զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքները փրկարարական մեկ ջոկատով նախօրեին իրականացվել են Ջրականի (Ջաբրայիլ) շրջանում։

Արցախի Հանրապետության ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից (ԱԻՊԾ) հայտնում են, որ հայտնաբերվել է ռազմական գործողությունների ընթացքում զոհվածև մինչ օրս անհետ կորած համարվող ևս 4 հայ զինծառայողի աճյուն: Նրանց ինքնությունը կհաստատվի դատաբաժշկական փորձաքննությունից հետո:

Այդպիսով՝ զինադադարից հետո Արցախի գրավյալ տարածքներում իրականացված որոնումների արդյունքում՝ փրկարարական ջոկատները մինչ օրս հայտնաբերել և տարհանել են ընդհանուր 1677 աճյուն։

Лента

Рекомендуем посмотреть