Երևանի մետրոյի կայարաններում հնչում են Հայկոյի ստեղծագործությունները - RadioVan.fm

Онлайн

Երևանի մետրոյի կայարաններում հնչում են Հայկոյի ստեղծագործությունները

2021-09-30 13:57 , Общество, 854

Երևանի մետրոյի կայարաններում հնչում են Հայկոյի ստեղծագործությունները

«Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն»-ից հայտնում են, որ բոլոր կայարաններում վաղ առավոտից հնչում են ՀՀ վաստակավոր արտիստ Հայկոյի (Հայկ Հակոբյան) ստեղծագործությունները՝ ժամանակակից մի շարք ֆիլմերի սաունդթրեքերը։

«Ցավակցում ենք երգիչ, երգահան Հայկոյի ընտանիքի անդամներին, հարազատներին, ընկերներին, գործընկերներին և նրա արվեստի երկրպագուներին»,-ասված է Մետրոպոլիտենի ֆեյսբուքյան գրառման մեջ, որին կից ներկայացված է նաև տեսանյութ։

Հիշեցնենք՝ երեկ հայտնի դարձավ Հայկոյի անժամանակ մահվան մասին։Երաժիշտը վերջին մեկ շաբաթվա ընթացքում հիվանդանոցում էր, պայքարում էր կորոնավիրուսային հիվանդության դեմ:

«Մեր երաժշտական աշխարհը կորցրեց մի վառ անհատականություն, որն աչքի էր ընկնում ինքնատիպությամբ ու յուրահատուկ ճաշակով, ինչի վկայությունը հանրության կողմից սիրված նրա ստեղծագործություններն են»-Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստի մահվան կապակցությամբ ցավակցական հեռագրեր էին հղել վարչապետ Նիկոլ Փաշինյանը և նախագահ Արմեն Սարգսյանը։

Лента

Рекомендуем посмотреть