Չեխիան ճանաչեց Հայոց ցեղասպանությունը - RadioVan.fm

Онлайн

Չեխիան ճանաչեց Հայոց ցեղասպանությունը

2017-04-26 23:55 , Общество, 831

Չեխիան ճանաչեց Հայոց ցեղասպանությունը

Չեխիայի Հանրապետության խորհրդարանը ապրիլի 25-ին կայացած նիստում 104 ձայնով ընդունեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձև։

Ինչպես Պրահայից հաղորդում է «Օրեր» եվրոպական անկախ ամսագրի կայքը՝ բանաձևում, ի մասնավորի, նշվում է ,-«Չեխիայի խորհդարանի Պատգամավորների պալատը դատապարտում է Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ նացիստների կողմից գրավված տարածքներում մարդկության դեմ գործած հանցագործությունները հրեաների, գնչուների եւ սլավոնների նկատմամբ, Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ՝ հայերի ցեղասպանությունը եւ ազգային ու կրոնական այլ փոքրամասնությունների ցեղասպանությունը Օսմանյան կայսրության տարածքում, ինչպես նաեւ երկրագնդի այլ տարածքներում կատարված ցեղասպանական բռնությունները, եւ կոչ է անում միջազգային հանրությանը արդյունավետորեն կանխելու մարդու եւ քաղաքացիական իրավունքների ոտնահարումները աշխարհում եւ վեճերի լուծումը խաղաղ միջոցներով»։

Ամսագիրը գրում է, որ բանաձեւը ներկայացվել է սոցիալ-դեմոկրատական կուսակցության անդամ, Չեխ-հայկական բարեկամության խմբի նախագահ Ռոբին Բյոհնիշի կողմից։

Лента

Рекомендуем посмотреть