Վարանդայից հայտնաբերվել է 1 աճյուն - RadioVan.fm

Онлайн

Վարանդայից հայտնաբերվել է 1 աճյուն

2021-09-30 18:04 , Общество, 912

Վարանդայից հայտնաբերվել է 1 աճյուն

Զոհված զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքները փրկարարական մեկ ջոկատով այսօր իրականացվել են Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում, որի արդյունքներով՝ հայտնաբերվել է հայկական կողմի ևս 1 զինծառայողի աճյուն:

Արցախի Հանրապետության ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից (ԱԻՊԾ) հայտնում են, որ նրա ինքնությունը կհաստատվի դատաբաժշկական փորձաքննությունից հետո:

Այդպիսով՝ զինադադարից հետո Արցախի գրավյալ տարածքներում իրականացված որոնումների արդյունքում փրկարարական ջոկատները մինչ օրս հայտնաբերել և տարհանել են ընդհանուր 1678 աճյուն։

Лента

Рекомендуем посмотреть