Հայաստանը ողջունում է Չեխիայի Պատգամավորների պալատի կողմից Ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունումը - RadioVan.fm

Онлайн

Հայաստանը ողջունում է Չեխիայի Պատգամավորների պալատի կողմից Ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունումը

2017-04-26 22:50 , Общество, 823

Հայաստանը ողջունում է Չեխիայի Պատգամավորների պալատի կողմից Ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունումը

Հայաստանը ողջունում է Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի կողմից Հայոց ցեղասպանության և մարդկության դեմ գործած այլ հանցագործությունները ճանաչող և դատապարտող բանաձևի ընդունումը: Այդ մասին հայտարարույուն է տարածել ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը։

«Չեխիայի Պատգամավորների պալատի բանաձևը՝ երկրի նախագահ Միլոշ Զեմանի՝ Հայոց ցեղասպանությունը դատապարտող հայտարարությունների հետ միասին, հանդիսանում են Չեխիայի Հանրապետության արժեքավոր ներդրումը ցեղասպանությունների և մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման վեհ գործում»,-ասված է Հայաստանի արտաքին գերատեսչության ղեկավարի հայտարարությունում:

Հիշեցնենք՝ երեկ՝ ուշ երեկոյան, Չեխիայի Հանրապետության Պատգամավորների պալատը 104 կողմ, 0 դեմ քվեների հարաբերակցությամբ ընդունել է բանաձև, որով «դատապարտում է Երկրորդ աշխարհամարտի տարիներին հրեաների, գնչուների և սլավոն բնակիչների նկատմամբ հանցագործությունները, Առաջին աշխարհամարտի տարիներին հայերի և ազգային ու կրոնական այլ փոքրամասնությունների ցեղասպանությունը Օսմանյան կայսրության տարածքում, ինչպես նաև Երկրի ցանկացած այլ շրջանում կատարված ցեղասպանությունները»։

Չեխիայի խորհրդարանի ստորին պալատը միջազգային հանրությանը կոչ է անում ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ` մարդու և հասարակության իրավունքների ոտնահարումը կանխելու և առկա վեճերը բացառապես խաղաղ եղանակներով կարգավորելու համար։

Лента

Рекомендуем посмотреть