Պաշտոնական Երևանը պատրաստակամություն է հայտնել վերսկսել բանակցությունները Բաքվի հետ․ Միրզոյան - RadioVan.fm

Онлайн

Պաշտոնական Երևանը պատրաստակամություն է հայտնել վերսկսել բանակցությունները Բաքվի հետ․ Միրզոյան

2021-10-01 13:53 , Политика, 929

Պաշտոնական Երևանը պատրաստակամություն է հայտնել վերսկսել բանակցությունները Բաքվի հետ․ Միրզոյան

«Հայաստանը պատրաստակամ է Ադրբեջանի հետ բանակցությունների վերսկսմանը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում ղարաբաղյան հիմնախնդրի վերջնական կարգավորման համար,-այդ մասին այսօր, Չեխիայի արտաքին գործերի (ԱԳ) նախարար Յակուբ Կուլհանեկի հետ մամուլի համար համատեղ հայտարարության ժամանակ, հայտնել է Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Արարատ Միրզոյանը:

«Ցանկանում եմ կարևորել սեպտեմբերի 23-ին Նյու Յորքում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ իմ հանդիպումը, ինչպես նաև սեպտեմբերի 24-ին Ադրբեջանի արտգործնախարարի հետ հանդիպումը՝ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ և մասնակցությամբ, որոնք ցույց են տալիս, որ հակամարտության խաղաղ և քաղաքական կարգավորումը մնում է դեռ օրակարգում: Ես վերահաստատել եմ Հայաստանի պատրաստակամությունը՝ վերսկսելու խաղաղ կարգավորման լիարժեք գործընթացը՝ Մինսկի խմբի շրջանակներում, հայտնի սկզբունքների և տարրերի հիման վրա»,-մասնավորապես նշել է ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը։

Հայաստանի և Չեխիայի ԱԳ նախարարների համատեղ մամուլի համար հայտարարության մանրամասները՝ տեսանյութում։

Հայտնել էինք, որ 44-օրյա պատերազմից հետո առաջին անգամ հանդիպել են Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներըՄիրզոյան-Բայրամովհանդիպումը կայացել է սեպտեմբերի 24-ին, Նյու Յորքում, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ և մասնակցությամբ։

Лента

Рекомендуем посмотреть