Երևանի հ.147 դպրոցն այսուհետ կկրի Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի անունը - RadioVan.fm

Онлайн

Երևանի հ.147 դպրոցն այսուհետ կկրի Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի անունը

2017-04-26 20:40 , Общество, 878

Երևանի հ.147 դպրոցն այսուհետ կկրի Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի անունը

Երեւանի թիվ 147 հիմնական դպրոցը կանվանափոխվի Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի անունով: Այդ մասին որոշումն այսօր կայացվել է Երեւանի ավագանու նիստի ժամանակ: Նշվել է, որ Արցախյան քառօրյա պատերազմում հերոսաբար զոհված հայորդին 2003-2011թթ. սովորել է այդ դպրոցում:

Աբաջյանը զոհվել է 2016թ. ապրիլի 2-ի գիշերը՝ Մարտակերտի ուղղությամբ տեղակայված իրենց դիրքը անձնազոհաբար պաշտպանելիս: Երբ հակառակորդի արկի պայթյունից զոհվել են փոքրաթիվ վաշտի անդամները՝ նա իր վրա է վերցրել է դիրքի պաշտպանությունը եւ միայնակ շարունակել մարտը պատնեշի վրայով: Երբ հակառակորդը դիտակետերը շրջանցելով՝ ներթափանցել է դիրք, Ռոբերտը վիրավորվել է, նահանջելով մինչեւ վերջին խրամախորշ՝ իր հետ տանելով նաև վիրավորված ընկերոջը՝ կապ է հաստատել գումարտակի հրամանատարի հետ, մարտի մասին կարեւոր տեղեկություններ հաղորդել եւ շարունակել է կրակել մինչեւ իր մոտ եղած վերջին փամփուշտը: Հակառակորդի մոտենալուն պես՝ դուրս է եկել, պարզել իր մոտ մնացած միակ նռնակը՝ իբր ուզում է հանձնվել, ապա պայթեցրել է իրեն ու հակառակորդի մի քանի զինվորի:

Ցուցաբերած բացառիկ քաջության և արիության համար Ռոբերտ Աբաջյանը՝ հետմահու, 2016թ. մայիսի 8-ին Արցախի Հանրապետության նախագահի հրամանագրով պարգևատրվել է «Արցախի հերոս» բարձրագույն կոչումով և «Ոսկե արծիվ» շքանշանով։

Лента

Рекомендуем посмотреть