Հայաստանի հետ հաղորդակցության ուղիների բացումը մասնակիորեն սկսվել է․ Ալիևը՝ հարևան երկրի հետ հարաբերությունները հարթելու մասին - RadioVan.fm

Онлайн

Հայաստանի հետ հաղորդակցության ուղիների բացումը մասնակիորեն սկսվել է․ Ալիևը՝ հարևան երկրի հետ հարաբերությունները հարթելու մասին

2021-10-06 18:15 , Политика, 1109

Հայաստանի հետ հաղորդակցության ուղիների բացումը մասնակիորեն սկսվել է․ Ալիևը՝ հարևան երկրի հետ հարաբերությունները հարթելու մասին

«Այժմ ամենակարևոր հարցը տարածաշրջանում հետպատերազմյան փուլն է և խաղաղության ապահովումը, և մենք պատրաստ ենք դրան։ Դա է մեր քաղաքականությունը։ Մենք ուզում ենք շրջել այդ էջը, հարթել հարաբերությունները մեր հարևան Հայաստանի հետ»,-այդ մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ Բաքվում ընդունելով Եվրամիության նորանշանակ դեսպանին։

«Մենք պատրաստ ենք բանակցություններ սկսել խաղաղության համաձայնագրի ստորագրման, սահմանների դելիմիտացիայի, հաղորդակցության ուղիների բացման շուրջ։ Այդ գործընթացը մասնակիորեն արդեն սկսվել է»,-ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Եվրամիության նորանշանակ դեսպանին ասել է Ադրբեջանի առաջնորդը՝ հավանաբար նկատի ունենալով «Ադրբեջանական ավիաուղիներ»-ի՝ այսօրվանից Հայաստանի օդային տարածքը դեպի Նախիջևան չվերթների համար օգտագործելու վերաբերյալ փաստը։

Ալիևը, միաժամանակ, կարծիք է հայտնել, որ, եթե Եվրամիությունն ակտիվ մասնակցություն ունենա վերը նշված գործընթացում, որի ցանկությունն ինքը տեսնում է, ապա դա կարող է իրենց օգնել շատ ոլորտներում։

Դեսպան Պյոտր Միխալկոն էլ նշել է, որ Եվրամիությունը շահագրգռված է, որ Հարավային Կովկասը, Արևելյան գործընկերության ծրագրի շրջանակներում, լինի կայուն, ապահով և բարգավաճ։ Նա շեշտել է, որ, եթե կողմերը շահագրգռված են, իրենք առաջարկում են կիսել իրենց փորձը այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են սահմանների սահմանազատումը և սահմանագծումը։

Лента

Рекомендуем посмотреть