Ոստիկանությունը հորդորում է խստորեն պահպանել հակահամավարակային անվտանգության կանոնները - RadioVan.fm

Онлайн

Ոստիկանությունը հորդորում է խստորեն պահպանել հակահամավարակային անվտանգության կանոնները

2021-10-08 20:11 , Право, 881

Ոստիկանությունը հորդորում է խստորեն պահպանել հակահամավարակային անվտանգության կանոնները

«Համավարակի դեմ արդյունավետ պայքարի համատեքստում ոստիկանության և պատկան մարմինների համագործակցված միջոցառումները շարունակվում են»,-հայտնում են ՀՀ ոստիկանությունից։

Նշվում է, որ այսօր՝ հոկտեմբերի 8-ին, ոստիկանության տարածքային ստորաբաժանումների, ինչպես և պարեկային ծառայության Երևանի գնդի ծառայողները առողջապահական և աշխատանքային ու քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինների աշխատակիցների հետ շրջայցեր են իրականացրել մայրաքաղաքի հանրային փակ տարածքներում՝ ստուգելու քաղաքացիների կողմից դիմակ կրելու կանոնները պահպանվում են, թե՝ ոչ։

«Միաժամանակ, պատկան մարմինների ծառայողները նույնաբովանդակ ստուգումներ իրականացրին հանրային տրանսպորտում։ Միջոցառումների ընթացքում հայտնաբերված հակահամաճարակային կանոնների պահպանման խախտումների փաստերով կազմվել են համապատասխան արձանագրություններ»,-տեղեկացնում են ոստիկանությունից՝ հորդորելով խստորեն պահպանել հակահամավարակային անվտանգության կանոնները։

Лента

Рекомендуем посмотреть