Ասֆալտապատման աշխատանքներով պայմանավորված` ապրիլի 27-ին ժամը 22-00-ից մինչև ապրիլի 28-ի 07:00-ն, ինչպես նաև ապրիլի 28–ի ժամը 22:00–ից մինչև ապրիլի 29-ի 07:00-ն Մյասնիկյան պողոտայի (Ավան վարչական շրջանի ուղետարից) մինչև Հերացի փողոցն իջնող հատվածում երթևեկը միակողմանի փակ կլինի:
Այդ մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից՝ որպես այլընտրանք առաջարկելով Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Ռուբինյանց փողոցից դեպի քաղաքի կենտրոն տանող ճանապարհները:
Պատճառվող ժամանակավոր անհարմարությունների համար քաղաքային իշխանությունները հայցում են քաղաքացիների ներողամտությունը: