Զինծառայող Մհեր Արզումանյանի մահվան դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել - RadioVan.fm

Онлайн

Զինծառայող Մհեր Արզումանյանի մահվան դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել

2017-04-28 22:55 , Общество, 800

Զինծառայող Մհեր Արզումանյանի մահվան դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել

Երկրորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ հակառակորդի կողմից պարտադիր ժամկետային զինծառայող Մհեր Արզումանյանի սպանության դեպքի առթիվ։

Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության համաձայն՝ 2017 թվականի ապրիլի 28-ին՝ ժամը 09:30-ի սահմաններում, N զորամասի պահպանության շրջանի մարտական դիրքի ուղղությամբ հակառակորդի կողմից արձակած կրակոցի հետևանքով կրծքավանդակի շրջանում մահացու վիրավորում է ստացել պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Մհեր Ֆելիքսի Արզումանյանը:

Երկրորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ազգային, ռասայական կամ կրոնական ատելության կամ կրոնական մոլեռանդության շարժառիթով սպանություն կատարելու դեպքի առթիվ, կատարվում է նախաքննություն:

Лента

Рекомендуем посмотреть