Ռուսաստանի ՊՆ-ն հաստատում է՝ Մարտակերտում խաղաղ բնակիչը զոհվել է ադրբեջանական կողմի կրակոցից - RadioVan.fm

Онлайн

Ռուսաստանի ՊՆ-ն հաստատում է՝ Մարտակերտում խաղաղ բնակիչը զոհվել է ադրբեջանական կողմի կրակոցից

2021-10-10 20:30 , Политика, 786

Ռուսաստանի ՊՆ-ն հաստատում է՝ Մարտակերտում խաղաղ բնակիչը զոհվել է ադրբեջանական կողմի կրակոցից

Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունն (ՌԴ ՊՆ) այսօր հաղորդագրություն է տարածել՝ հաստատելով, որ Մարտակերտում խաղաղ բնակիչը զոհվել է ադրբեջանցի դիպուկահարի կրակոցից։

«Հոկտեմբերի 9-ին Մարտակերտի շրջանում՝ շփման գծի մոտ գյուղատնտեսական աշխատանքների ժամանակ, ադրբեջանական կողմից գնդակոծության հետևանքով մահացու վիրավորում է ստացել Մադաղիս գյուղի քաղաքացիական անձը: Ռուսական կոնտինգենտի հրամանատարությունը միջադեպը հետաքննում է երկու կողմերի ներկայացուցիչների մասնակցությամբ»,- ասվում է ՌԴ ՊՆ հաղորդագրությունում։

Նշվում է, որ Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում հնարավոր միջադեպերը կանխելու ջանքերը համակարգելու համար շարունակական կապ է պահպանվում Ադրբեջանի և Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբերի հետ, ռուս խաղաղապահները շուրջօրյա դիտարկում են իրականացնում 27 դիտակետերում և վերահսկում հրադադարի ռեժիմի պահպանումը:

Նշենք՝ Մարտակերտ քաղաքում ադրբեջանական կողմի արձակած կրակոցից քաղաքացիական անձի զոհվելու մասին հայտնել էր Արցախի մարդու իրավունքների պաշտպանը։ Ադրբեջանը պաշտպանության նախարարությունը հերքել էր միջադեպին՝ ադրբեջանի զինուժի մասնակցությունը։

Միջադեպի առնչությամբ հայտարարություններ են տարածել Հայաստանի և Արցախի արտաքին գործերի նախարարությունները՝ պահանջելով պատասխանատվության ենթարկել միջադեպի մեղավորներին:

Лента

Рекомендуем посмотреть