«Չպետք է թույլ տանք, որ մեր աղջիկ երեխաները դառնան մեր թվացյալ վախերի զոհը»․ՄԻՊ-ը ուղերձ է հղել - RadioVan.fm

Онлайн

«Չպետք է թույլ տանք, որ մեր աղջիկ երեխաները դառնան մեր թվացյալ վախերի զոհը»․ՄԻՊ-ը ուղերձ է հղել

2021-10-11 16:48 , Общество, 254

«Չպետք է թույլ տանք, որ մեր աղջիկ երեխաները դառնան մեր թվացյալ վախերի  զոհը»․ՄԻՊ-ը ուղերձ է հղել

Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է։

Օրվա առիթով ուղերձ է հղել ՀՀ մարդու իրավունքների պաշտպան (ՄԻՊ) Արման Թաթոյանը։

«Աղջիկ երեխաները մեր կյանքը լցնում են վառ գույներով ու երջանկությամբ, տալիս են կյանքի դժվարությունները հաղթահարելու անսպառ մոտիվացիա։

Չպետք է թույլ տանք, որ մեր աղջիկ երեխաները դառնան մեր թվացյալ վախերիզոհը, որ մեր կարծրատիպերի պատճառով ձախողվի նրանց կյանքի ճանապարհը:

Սա աղջիկ երեխաների այս միջազգային օրվա սկզբունքային նշանավորում է:

Պետք է նրանց համար ստեղծենք հավասար պայմաններ, հնարավորություն տանք աղջիկ երեխաներին մասնակցել իրենց վերաբերող որոշումների կայացմանը:

Սեռով պայմանավորված հղիության ընդհատումները, կրթությունից դուրս մնալը, բռնության ենթարկվելու արատավոր երևույթները պետք է ամբողջությամբ դուրս մղվեն մեր հասարակությունից։

Պետք է գիտակցենք, որ մեզանից յուրաքանչյուրն ունի իր բաժին պատասխանատվությունը այս բոլոր հարցերում»,-ասված է ՄԻՊ ուղերձում։

Лента

Рекомендуем посмотреть