Թուրքիայի և Ադրբեջանի արգործնախարարները Բելգրադում հանդիպմանը տարածաշրջանային հարցեր են քննարկել - RadioVan.fm

Онлайн

Թուրքիայի և Ադրբեջանի արգործնախարարները Բելգրադում հանդիպմանը տարածաշրջանային հարցեր են քննարկել

2021-10-11 18:11 , Мир, 147

Թուրքիայի և Ադրբեջանի արգործնախարարները Բելգրադում հանդիպմանը տարածաշրջանային հարցեր են քննարկել

Այսօր Բելգրադում, «Չմիավորման շարժման» 60-ամյակին նվիրված բարձր մակարդակի հանդիպման շրջանակում, Ադրբեջանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հանդիպել է Թուրքիայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուի հետ։

Ադրբեջանական լրատվամիջոցները, հղում անելով երկրի արտաքի քաղաքական գերատեսչությանը, հայտնում են, որ հանդիպմանը նախարարները մտքեր են փոխանակել երկկողմ համագործակցության օրակարգի մի շարք հարցերի, ինչպես նաև տարածաշրջանում առկա իրավիճակի վերաբերյալ:

Մևլութ ՉավուշօղլունէլTwitter-ում գրել է, թե Բելգրադում հանդիպել է իր եղբորը՝ Ջեյհուն Բայրամովին, քննարկել են երկկողմ հարաբերությունների և նոյեմբերի 12-ին Ստամբուլում կայանալիք «Թյուրքական խորհրդի գագաթնաժողովին» վերաբերող հարցեր։

Лента

Рекомендуем посмотреть