Իրանը օդային զորավարժություններ է սկսել - RadioVan.fm

Онлайн

Իրանը օդային զորավարժություններ է սկսել

2021-10-12 16:43 , Политика, 709

Իրանը օդային զորավարժություններ է սկսել

Իրանի բանակը և Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) այսօր զանգվածային օդային զորավարժություններ են սկսել երկրի կենտրոնական շրջաններում։

Ինչպես հայտնում է Mehr գործակալությունը զորավարժությունների նպատակն է ամրապնդել երկրի երկինքը թշնամու սպառնալիքներից պաշտպանելու պատրաստակամությունը:

«Վելայաթ» խորագիրը կրող զորավարժություններին մասնակցում է Իրանի բանակի հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) ստորաբաժանումները, IRGC օդատիեզերական դիվիզիան և բանակի ռազմաօդային ուժերը:

Նկատենք՝ սա Իրանում վերջին երկու շաբաթվա ընթացքում արդեն երկրորդ զորավարժություններն են. մինչ այս՝ Իրանի զինված ուժերը լայնածավալ զորավարժություններ են անցկացրել Ադրբեջանի հետ սահմանին՝ հրետանու, անօդաչու թռչող սարքերի և ուղղաթիռների ներգրավմամբ։

Лента

Рекомендуем посмотреть