Մերժելի է 44-օրյա պատերազմում վարձկանների ու ահաբեկիչների ներգրավումը․ Սիրիայի դեսպանը՝ Սիմոնյանին - RadioVan.fm

Онлайн

Մերժելի է 44-օրյա պատերազմում վարձկանների ու ահաբեկիչների ներգրավումը․ Սիրիայի դեսպանը՝ Սիմոնյանին

2021-10-12 17:21 , Политика, 792

Մերժելի է 44-օրյա պատերազմում վարձկանների ու ահաբեկիչների ներգրավումը․ Սիրիայի դեսպանը՝ Սիմոնյանին

Անթույլատրելի ու մերժելի է 44-օրյա պատերազմում վարձկանների ու ահաբեկիչների ներգրավումը:

Այդ մասին այսօր՝ հոկտեմբերի 12-ին, ՀՀ Ազգային ժողովում Ալեն Սիմոնյանի հետ հանդիպմանն ասել է Հայաստանում Սիրիայի Արաբական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մոհամմեդ Հաջ Իբրահիմին:

Խորհրդարանի պաշտոնական կայքի փոխանցմամբ՝ կողմերն անդրադարձել են տարածաշրջանում Թուրքիայի ապակայունացնող դերակատարությանը, խորհրդարանական հարաբերություններն առավել խորացնելուն ուղղված քայլերի իրականացմանը:

Երկու երկրների դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին ընդառաջ կարևորվել է փոխայցերն ակտիվացնելու անհրաժեշտությունը:

«Դեսպանը փաստել է, որ սիրիահայերը Սիրիայի հասարակության անքակտելի մասն են և մեծ դերակատարություն ունեն երկրի հասարակական-քաղաքական կյանքում: Ալեն Սիմոնյանն իր հերթին ընդգծել է, որ սիրիահայերը Հայաստան և Արցախ են բերել նոր ու գեղեցիկ մշակույթ, որի պակասը զգացվում էր մեզանում»,-փոխանցում են խորհրդարանի լրատվական վարչությունից:

Лента

Рекомендуем посмотреть