Արցախի ճանապարհային ոստիկանները կրելու են նոր համազգեստ - RadioVan.fm

Онлайн

Արցախի ճանապարհային ոստիկանները կրելու են նոր համազգեստ

2021-10-12 17:23 , Политика, 762

Արցախի ճանապարհային ոստիկանները կրելու են նոր համազգեստ

Արցախի ճանապարհային ոստիկանության աշխատակիցներն այսուհետ նոր համազգեստ են կրելու․ Արցախի Հանրապետության ներքին գործերի նախարարության (ՆԳ) ոստիկանությունից հայտնում են, որ նրանք հասարակական վայրերում ու բանուկ ճանապարհահատվածներում իրենց ծառայությունըկիրականացնեն աշնանային ու ձմեռայինսեզոնին ավելի հարմար համազգեստով, տարբերանշաններով և համազգեստի մաս կազմող այլ պարագաներով:

Նշվում է, որ համազգեստից բացի, բարեփոխումներ են նախատեսվում Ոստիկանության և Արտակարգ իրավիճակների պետական ծառայության (ԱԻՊԾ) տարածքային բոլոր ստորաբաժանումներում:

ՆԳ նախարար Կարեն Սարգսյանի տեղեկացմամբ՝ համազգեստը մշակվել է հիմք ընդունելով դրանց հարմարավետությունը և Արցախի կլիմայական պայմանների հետ կապված խնդիրները:

Գերատեսչությունից հիշեցում են, որ մայիսին ոստիկանության ՊՊԾ գումարտակը համալրվել է կապի, հեռահաղորդակցության և տեխնիկական նոր միջոցներով, համակարգում առաջնահերթությունը տրվում է անհրաժեշտ գիտելիքներով ու հմտություններով օժտված ծառայողներին։

Лента

Рекомендуем посмотреть