Մեկ շնչին՝ 16-22 քառ./մ․ Արցախում քննարկում են պատերազմում զոհված և անհայտ ճանաչված անձանց ընտանիքների բնակապահովման ծրագիրը - RadioVan.fm

Онлайн

Մեկ շնչին՝ 16-22 քառ./մ․ Արցախում քննարկում են պատերազմում զոհված և անհայտ ճանաչված անձանց ընտանիքների բնակապահովման ծրագիրը

2021-10-12 18:35 , Политика, 741

Մեկ շնչին՝ 16-22 քառ./մ․ Արցախում քննարկում են պատերազմում զոհված և անհայտ ճանաչված անձանց ընտանիքների բնակապահովման ծրագիրը

Այսօր՝ հոկտեմբերի 12-ին, Արցախի Հանրապետության Ազգային ժողովում (ԱՀ ԱԺ) քննարկել են «2020թ. սեպտեմբերի 27-ին ԱՀ դեմ սանձազերծված պատերազմական գործողությունների հետևանքով զոհված/մահացած/ և անհայտ բացակայող ճանաչված անձանց ընտանիքների, առաջին խմբի անժամկետ հաշմանդամ ճանաչված և անօթևան մնացած անձանց բնակարանային ապահովման ծրագրի իրականացման կարգը հաստատելու մասին» կառավարության որոշման նախագիծը:

Արցախի խորհրդարանի պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ քննարկմանը ներկա է եղել ԱՀ պետական նախարար Արտակ Բեգլարյանը, բնակարանային հարցերի կոմիտեի նախագահ Արմեն Մանգասարյանը և պետական նախարարի աշխատակազմի սոցիալ-տնտեսական բաժնի պետ Սուսաննա Աբրահամյանը:

Բնակարանային հարցերի կոմիտեի նախագահ Արմեն Մանգասարյանը, ներկայացնելով նախագիծը, տեղեկացրել է, որ շահառուների հաշվառման համար լիազոր մարմինը ունենալու է կայքէջ, դիմում-հարցաթերթիկները նաև էլեկտրոնային եղանակով են ընդունվելու: Դիմումների առաջնահերթությունը որոշելիս որպես հիմք ընդունվելու է կարիքը, ոչ թե դիմումը ներկայացնելու ժամկետը:

«Նախատեսվում է կառուցել ու ձեռք բերել 6500 բնակարան ու բնակելի տուն:

Առաջնային շուկայում բնակարանի քառակուսի մետրի գինը չպետք է գերազանցի 360 հազար դրամը, երկրորդային շուկայում՝ Ստեփանակերտում 240 հազարը /ընդ որում ՝չպետք է գերազանցի 26 մլն դրամը/,բնակելի տների պարագայում՝ 200 հազարը /չպետք է գերազանցի 36մլն դրամը/, շրջկենտրոններում բազմաբնակարանները՝ 120 հազարը, բնակելին՝ 100 հազարը:

Շրջկենտրոններում բնակելի տների գինը չպետք է գերազանցի 15 մլն դրամը, գյուղական բնակավայրերում՝ 10 մլն դրամը: Նորոգման և գնման գինը պետք է ցածր լինի նորակառույցի ինքնարժեքից:

Բնակարանները տրամադրվելու են 10 տարի շահագործման պայմանով, մեկ շնչին հատկացվելու է 16 քառ/մ-22 քառ./մ: Պետությունը մինչև 2 մլն դրամի սահմաններում կահավորելու ու կենցաղային տեխնիկայով ապահովելու է բնակարանները:

Բնակարանների անհատույց տրամադրման պայմանագիրը լուծարվելու է, եթե շահառուն 3 ամիս անընդմեջ չբնակվի բնակարանում:

Ծրագիրը նախատեսվում է ավարտել մինչև 2024 թ. հուլիսը»,-ներկայացվել է Նախագծի մանրամասները:

Արցախի պատգամավորները մինչև վաղը առաջարկներ ներկայացնելու հնարավորություն ունեն:

Лента

Рекомендуем посмотреть