«Հենց այնպես չէ, որ առաջին անգամ Հայաստան է գալիս»․ Հնդկաստանի արտգործնախարարը պաշտոնական այցով կժամանի ՀՀ - RadioVan.fm

Онлайн

«Հենց այնպես չէ, որ առաջին անգամ Հայաստան է գալիս»․ Հնդկաստանի արտգործնախարարը պաշտոնական այցով կժամանի ՀՀ

2021-10-12 19:18 , Политика, 1091

«Հենց այնպես չէ, որ առաջին անգամ Հայաստան է գալիս»․ Հնդկաստանի արտգործնախարարը պաշտոնական այցով կժամանի ՀՀ

Հոկտեմբերի 12-13-ը պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն (ՀՀ) կժամանի Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Սուբրամանյամ Ջայշանկարը։

ՀՀ արտաքին գործերի նախարարության (ԱԳՆ) մամուլի քարտուղար Վահան Հունանյանի տեղեկացմամբ՝ հոկտեմբերի 13-ին ՀՀ ԱԳՆ-ում կկայանա Հայաստանի և Հնդկաստանի ԱԳ նախարարների հանդիպումը:

Պաշտոնական այցի շրջանակներում նախատեսված են նաև հանդիպումներ ՀՀ վարչապետի և ՀՀ ԱԺ նախագահի հետ:

Հնդկաստանի արտգործնախարարի՝ առաջին անգամ Հայաստան այցին է անդրադարձել Ազգային-ժողովրդավարական բևեռի խորհրդի անդամ, քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը՝ նշելով․

«Հնդկաստանի ԱԳ նախարարը հենց այնպես չէ, որ առաջին անգամ Հայաստան է գալիս: Նա գալիս է փորձելու խափանել Զանգեզուրի միջանցքը և աջակցելու Հայաստանի փրկության երաշխիք Հյուսիս-Հարավ Տրանսպորտային Միջանցքին:

Նա գալիս է նաև պակիստանա-թուրք-ադրբեջանական ռազմական տանդեմին հակակշիռ ստեղծելու հիմքեր գցելու համար»:

Лента

Рекомендуем посмотреть